
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 13-ին ստացել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Այդ մասին հայտնել են խորհրդարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Իր հրաժարականի մասին օմբուդսմենը հայտարարել է հունվարի 12-ին:
Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից:
Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: