Ռոսավիացիան «Նորդավիա` տարածաշրջանային ավիաուղիներ» ՓԲԸ-ին նշանակել է Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ ուղղության կանոնավոր ավիափոխադրող: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է գերատեսչության կայքում:
«Նորդավիա` տարածաշրջանային ավիաուղիներ» ՓԲԸ-ն նշանակվում է Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ ուղղության ուղևորների, բեռների և փոստի կանոնավոր ավիափոխադրող: Թռիչքների հաճախականությունը կլինի շաբաթական 3 անգամ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Նորդավիան» ստացել է ՀՀ ավիացիոն իշխանությունների բոլոր անհրաժեշտ թույլտվությունները: Այժմ չվացուցակը համաձայնեցվում է Երևանի օդանավակայանի հետ, ձևավորվում են սակագները»,-ասել է «Նորդավիայի» տեղեկատվական քաղաքականության և կորպորատիվ կապերի գծով տնօրեն Վիկտոր Անոշկինը, հայտնում է B-port-ը:
Դեպի Երևան չվերթը կդառնա «Նորդավիայի» երկրորդ կանոնավոր միջազգային չվերթը: Ավելի վաղ ավիաընկերությունը կանոնավոր ավիահաղորդակցություն է հաստատել է Թել Ավիվի հետ, ամառային շրջանում թռիչքներ են իրականացվում դեպի Սոչի: