16 դեկտեմբերի 2006 - 15:04 AMT
Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը աշխատանքային այցով կմեկնի Իրան
Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվելու է Իրանի Իսլամական Հանրապետությունում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Մեջլիսի նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելի, ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի, ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպելու է նաեւ Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: