Վաշինգտոնում քննարկումներ են անցկացվել ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում։
«Այսօր Վաշինգտոնում գերազանց քննարկումներ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ», - գրել է Ուորլիքը:
ԼՂՀ խնդիրը քննարկվել է նաև հունվարի 20-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հանդիպմանը Դավոսում։
Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տնտեսական գործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ հարցերի առնչությամբ, ԱՊԱ-ին հղումով գրում է Tert.am-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրների «եղբայրական և բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ»։ Ընդգծվել է միջազգային մակարդակի միջոցառումներին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մասնակցության կարևորությունը։
Ընդգծվել է բարձր մակարդակով պարբերական հանդիպումների կարևորությունը՝ գործակցության ընդլայնման տեսանկյունից:
Մինչդեռ, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կրկին 82 միլիմետրանոցականանետ է կիրառել (2 արկ): Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց: