21 հունվարի 2016 - 17:12 AMT
ՌԴ ԱԳՆ. Սիրիայում գործող ահաբեկիչներն աջակցություն են ստանում Թուրքիայից

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարա Զախարովան հայտարարել է, որ բանակցություններին ընդառաջ Սիրիայում ակտիվացել են ահաբեկչկան խմբերը:

«Վերջին օրերին հատկապես տեսանելի է, որ Ժնևում միջսիրիական բանակցությունների մեկնարկի շեմին ակտիվացել են ահաբեկչական խմբավորումների գործողությունները: Խոսքն այն մասին, է, որ նրանք, հավանբար, փորձում են իրավիճակ փոխել մարտական գործողությունների թատերաբեմում հօգուտ իրենց: Սիրիայի կառավարական ուժերին հակահարվածներ հասցնելու փորձեր են ձեռնարկել «Ջեբհաթ ան Նուսրա», «Ահրար աշ Շամ» խմբավորումների գրոհայինները: Հալեպի գավառում նրանք լուրջ աջակցություն են ստանում Թուրքիայից»,-ասել է Զախարովան:

«Մինչ բոլոր շահագրգիռ կողմերը հույսեր են կապում Սիրիայի իշխանությունների և ընդդիմության բովանդակային բանակցությունների մեկնարկի հետ, որոշ արտաքին ուժեր շարունակում են աջակցել գրոհայիններին Սիրիայում, և ինչն, ամենաահավորն է, նաև ահաբեկչական ջոկատներին` զենք ու զինամթերք մատակարարելով նրանց»,-ասել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ թուրք-սիրիական սահմանի մոտ կառուցված պաշտպանական կառույցները ահաբեկիչները կարող են օգտագործել որպես հենակետեր, գրում է Gazeta.ru-ն:

Անկարային մեղադրում են էժան նավթ ու վառելիք գրոհայիններից գնելու մեջ, նրանց տարանցումը Թուրքիայի տարածքով ապահովելու, ինչպես նաև իր տարածքում «հանգստի բազաներ» ստեղծելու համար:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: