22 դեկտեմբերի 2006 - 16:06 AMT
Հայաստանը դուրս է գալիս ԱՊՀ Տնտեսական դատարանից
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրվա նիստի ժամանակ հավանություն է տվել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին` «Հայաստանի նկատմամբ «ԱՊՀ Տնտեսական դատարանի կարգավիճակի մասին» համաձայնագրի գործնեության դադարեցման նպատակահարմարության վերաբերյալ»: Ինչպես հայտարարեց Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, այս հարցը ներկայացնելիս, տվյալ կառույցն էական դեր չի խաղում Համագործակցության երկրների տնտեսական կյանքում եւ տնտեսական վեճերի կարգավորման հարցում:
«ԱՊՀ Տնտեսական դատարանի գոյության ընթացքում որեւէ տնտեսական վեճ չի դիտարկվել: Հիմնական հարցերը, որոնց իր գոյության ընթացքում անդրադարձել է դատարանը, վերաբերվում էին ոչ թե առանձին պետությունների կողմից տնտեսական պարտավորությունների խախտումներին, այլ ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրերին, միջազգային համաձայնագրերի կնքման նորմերի մեկնաբանման հարցերին»,- ասել է նա:
Բացի այդ, ինչպես նշել է նախարարը, համաձայնգրին հարել են միայն ԱՊՀ 8 երկիր, իսկ դատարանի պասիվությունը բխում էր ԱՊՀ ՏԴ կանոնադրությունից: Ըստ կանոնադրության, դատարանը որեւէ հստակ լիազորություններ չունի եւ նրա որոշումները դեկլարատիվ բնույթ են կրում:
Միեւնույն ժամանակ, նախարարը հայտնեց, որ Հայաստանը, որ երկու դատավոր նշանակելու իրավունք ունի, ներկա դրությամ ԱՊՀ ՏԴ-ում ներկայացված չէ: Նախարարի խոսքերով, ԱՊՀ ՏԴ-ի վերջին հայ դատավորը, ով նաեւ զբաղեցնում էր դատարանի փոխնախարագահի դերը, իր դիմումի հիման վրա ազատվել է պաշտոնից Հայաստանի նախագահի որոշմամբ:
«Հայաստանը միայն շարունակում է հավելյալ պարտավորություններ տանել, այդ թվում եւ ֆինանսական` դատարնում չունենալով ներկայացուցիչ»,- ասել է նախարարը, հավելելով, որ Հայաստանի հետ մեկ տեղ ՏԴ անդամակցության դադարեցման գործընաթացը սկսել են նաեւ այլ մասնակից-երկրները:
Հայկական խորհրդարանի որոշումը մեկնաբանելով` Հայաստանի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նկատել է, որ հանրապետությունը չի ցանկանում «ԱՊՀ դեմոնտաժ» եւ միշտ ջանքեր է գործադրել ԱՊՀ կայացման համար, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: