22 դեկտեմբերի 2006 - 16:39 AMT
Ա. Մարգարյանը մեկնելու է Աշհաբադ Սափարմուրաթ Նիյազովի հուղարկավորությանը մասնակցելու
Հայաստանի պատվիրակությունը` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ մասնակցելու է Թուրքմենստանի նախագահ Սափամուրաթ Նիյազովի հուղարկավարությանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Անդրանիկ Մարգարյանը: «Մենք Աշհաբադ ենք մեկնելու կամ դեկտեմբերի 23-ին կամ, կամ 24-ին»,- նշել է նա: Նիյազովի հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 24-ին, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:

Նշենք, որ Թուրքմենստանի նախագահը մահացել է 67-ամյա տարեկան հասակում դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը եւ հանդիսանում էր Թուրքմենստանի անփոխարինելի առաջնորդը ավելի քան 20 տարի: