18 նոյեմբերի 2002 - 19:16 AMT
ՌՈՒՍԱԿԱՆ «ԼՈՒԿՕՅԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻՆ
Ռուսաստանի «Լուկօյլ» նավթային ընկերությունը հայտարարել է «Ազերի-Չըրագ-Գյունեշլի» նավթային նախագծի իր բաժնետոմսերը ճապոնական Itochu OI. ընկերությանը վաճառելու մասին: Գործարքի գումարը կազմել է 1 մլրդ 150 մլն դոլար: «Լուկօյլ»-ը, որին պատկանում էր վերը նշված նախագծի բաժնետոմսերի 10 տոկոսը, ոչ մի կերպ չի բացատրել նման քայլի պատճառները: Ճապոնական Itochu OI. ընկերությունը նույնպես հանդիսանում էր այդ նախագծի մասնակից, որի բաժնեմասը կազմում էր 3 տոկոսից քիչ ավելի: Մեկնաբանելով այդ գործարքը` Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե նախագծի բաժնետոմսերի առքուվաճառքը տվյալ ընկերությունների ներքին գործն է` անվանելով այդ քայլը «զուտ առեւտրային գործարք»: