27 դեկտեմբերի 2006 - 13:32 AMT
Անկարան եւ Բաքուն «ընդհարվել են» հայի պատճառով
Թուրքիայի ԱԳՆ-ն երկու նոտա է հղել Ադրբեջանին, կապված այն փաստի հետ, որ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի տարածք թույլ չի տրվել մուտք գործել դաշնակահար, Թուրքիայի հայազգի քաղաքացի Բուրակ Բեդիկյանին, որն այնտեղ էր ժամանել երգչուհի Սարտաբ Էրեների հետ: Թուրքիայի ԱԳՆ-ն դիմել է ինչպես Ադրբեջանի ԱԳՆ, այնպես էլ Անկարայում Ադրբեջանի դեսպանատուն դեպքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով: Անկարայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Ջեյհուն Մամեդովի խոսքերով, Բ. Բեդիկյանը չի դիմել դեսպանատուն վիզա ստանալու համար: «Ադրբեջանական կողմն այդ փաստը բացատրում է նրանով, որ համերգասրահում, որտեղ ելույթ են ունենալու թուրք երաժիշտները, բազմաթիվ հանդիսատեսներ կհավաքվեն: Նրանց թվում կարող են լինել մարդիկ, որոնք իրենց մերձավորներին են կորցրել Ղարաբաղյան պատերազմում: Հենց այդ պատճառով դժվար կլինի ապահովել հայկական արմատներ ունեցող երաժիշտի անվտանգությունը»,-ասել է խորհրդականը:

Նա նաեւ նշել է, որ այդ դեպքը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վրա: Բուրակ Բեդիկյանը Ս.Էրեների հետ Բաքու էր ժամանել դեկտեմբերի 19-ի երեկոյան «Azercell»-ի տասնամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով, սակայն օդակայանում ձերբակալվել է եւ արտաքսվել երկրից, հաղորդում է ԱՊԱ-ն: