8 հունվարի 2007 - 17:03 AMT
Հայաստան է այցելելու Լեհաստանի արտգործնախարարը
Հայաստան է ացելելու Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, դեռեւս ոչինչ հայտնի չէ այցի ժամկետների եւ ձեւաչափի վերաբերյալ: «Այցի կոնկրետ ժամկետները, ինչպես նաեւ Երեւանում լեհական ԱԳՆ ղեկավարի հանդիպումների ձեւաչափը այժմ ճշտվում են»,- նշել է Կարապետյանը: