18 նոյեմբերի 2002 - 18:56 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենի եւ Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի երկրների դեպարտամենտի տնօրեն Հյուգ Պերնեի հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: