10 հունվարի 2007 - 13:45 AMT
Մ.Բրայզա. Թուրքիայի եւ Վրաստանի կապը Հայաստանի տարածքով առավել նպատակահարմար է
«Ես դեմ եմ նրան, որ ԱՄՆ-ն ընկալվի որպես Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծի ընդդիմադիր այն բանից հետո, երբ նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց նախագծի ֆինանսավորումն արգելող օրենքը»,-հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն միշտ հավանություն է տվել տրանսպորտային կապերն ամրապնդող նախագծերին: «Մենք ջանում ենք զարգացնել բոլոր նախագծերը, կրկնում եմ, բոլոր այն նախագծերը, որոնք միավորում են Արեւելք-Արեւմուտք միջանցքի շուրջ գտնվող բոլոր երկրներին: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ Թուրքիան եւ Վրաստանը միացնող երկաթուղին անցներ Հայաստանի տարածքով: Առաջինը, որովհետեւ դա արտացոլում է մեր քաղաքականությունը, իսկ երկրորդը` որովհետեւ տնտեսական տեսակետից եղած երկաթուղով առավել նպատակահարմար է Թուրքիայի եւ Վրաստանը միացումը Հայաստանի տարածքով: Սակայն մենք չենք կարող որոշում կայացնել դրա վերաբերյալ: Ներդնողներն իրենք պետք է առաջ քաշեն իրենց համար շահավետ ներդրումային սխեման: Եթե Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան ցանկանում են երկաթուղի անցկացնել, բնական է, մենք չենք կարող հակառակվել դրան: Սակայն մենք առանձնապես չենք էլ աջակցում դրան: Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում կդառնանք տարածաշրջանի բոլոր երկրները ընդգրկող տրանսպորտային սխեմայի վկաները»,-հայտարարել է Մեթյու Բրայզան, հաղորդում է ԱՊԱ-ն: