3 փետրվարի 2016 - 12:31 AMT
Հայկական ավանդական երաժշտական գործիքները՝ Հնդկաստանի Սուրաջկունդի փառատոնում

Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում 3ետրվարի 1-15-ը տեղի կունենա Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ-երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և գոբելենագործ Անուշ Եղիազարյանը:

Ծրագրի համակարգողն է նկարիչ-ձևավորող Արևիկ Պետրոսյանը:

Փառատոնի բոլոր օրերին հայկական տաղավարում կպատրաստվեն հայկական ավանդական երաժշտական գործիքներ, ձեռագործ և գոբելենագործ աշխատանքներ: Տաղավարում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, մասնավորապես՝ դուդուկ:

Հնդկաստանի Սուրաջկունդ վայրի ամենամյա փառատոնին ներկայացվում են աշխարհի տարբեր երկրների ժողովրդական արհեստները: Իրենց աշպատաքներն են ներկայացնում Հնդկաստանի ավելի քան 400 արհեստագործ: