10 հունվարի 2007 - 17:35 AMT
Մեթյու Բրայզա. «Մենք ավարտեցինք տարին դրական նոտայով»
2005 թվականը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «վերելքի, այնուհետեւք նահանջի, հետո` նոր վերելքի տարի էր: Ինչպես երկսապատավոր ուխտը: Սակայն մենք ավարտեցինք տարին ոչ թե սապատների վրա, այլ դրանց միջեւ»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Նախագահների փետրվարյան հանդիպումը Ռամբույեում, որի հետ շատ հույսեր էին կապում, հետո հունիսյան հանդիպումը Բուխարեստում: Սակայն դրանցից ոչ մեկը չարդարացրեց մեր հույսերը: Հունիսին ես եւ իմ գործընկերները մեր ափսոսանքը հայտնեցինք, հանդես գալով հայտարարությամբ, որտեղ կոչ արեցինք նախագահներին ուժեղ առաջնորդներ լինել եւ կատարելագործել նրանց առաջարկած հիմնական սկզբունքները: Շատ ուրախ եմ, որ նախագահներն այդպես արեցին: Ուստի, հաղթահարելով հունիսի 22-ի անկումը, մենք ավարտեցինք տարին Ալիեւի եւ Քոչարյանի միջեւ Մինսկում կայացած արդյունավետ հանդիպումով, նշել է Բրայզան: Ըստ նրա, երկու երկրների ԱԳ նախարարները կարծր դիրքորոշում են զբաղեցնում բանակցություններում: Նրանք պաշտպանում են իրենց երկրների ազգային շահերը: «Միեւնույն ժամանակ Մամեդյարովն ու Օսկանյանը հարգանքով են վերաբերվում միմյանց: Հուսով ենք, որ գործընթացի առաջընթացին զուգահեռ նրանց միջեւ եղած հարգալից վերաբերմունքի արտացոլումը կտեսնենք նաեւ հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ»,-հավելել է ամերիկացի դիվանագետը:

«Մենք ավարտեցինք տարին դրական նոտայով: Ի լրումն եղավ նաեւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գործունեությունը հրդեհից տուժած շփման գծի տարածքներում: Այդ առաքելությունը ցույց տվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ջանքերի, ինչպես նաեւ ՄԱԿ-ում, իսկ այժմ Վաշինգտոնում ձեր դեսպանի շնորհիվ հակասությունների հարցը կարող է հանգեցնել դրական համագործակցության: Հուսով ենք, որ նման սկիզբը, ճանապարհ հարթելով ոչ միայն վստահության ձեւավորմանը նպաստող միջոցների, այլ նաեւ համայնքների միջեւ իսկական վստահության հաստատման համար, խթան կհանդիսանա կարգավորման գործընթացի համար»,-ամփոփել է Մ.Բրայզան, հաղորդում է Bakililar.az-ը: