12 հունվարի 2007 - 16:39 AMT
Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» համար, պնդում են Բաքվում
Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» համար: «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված «կլոր սեղանի» ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զախադ Օրուջը: Նա նշել է, որ «Խոջալուի ցեղասպանությունը պետք է դիտարկել որպես Լեռնային Ղարաբաղի հարցի բաղկացուցիչ մաս»: Զ. Օրուջի կարծիքով, «քանի դեռ չի հաստատվել միջազգային հանրության արդար դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, դժվար է իրավական, քաղաքական գնահատական ստանալ աշխարհում Խոջալուի ցեղասպանության իրականացման համար»: «Ամրիկան ներողություն է խնդրել Իրաքի ժողովրդից Իրաքում անմարդկային քայլեր իրականացնելու համար: Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից Խոջալույում խորհրդային բանակի 336-րդ գնդի ձեռքերով իրականացված ցեղասպանության համար: Ղարաբաղի ռուսական հետախուզական խմբերի միջոցով երկու ժողովուրդներ միմյանց դեմ են դուրս հանվել»,- պնդում է ադրբեջանցի պատգամավորը, հաղորդում է «Թրենդ»-ը: