12 հունվարի 2007 - 18:21 AMT
Հունվարի 17-ին Կապիտոլիումի բլրի վրա ցուցադրվելու է Screamers ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին
Հունվարի 17-ին Screamers վավերագրական կինոնկարը, որը պատմում է «System Of A Down» խմբի կամպանիայի մասին` ի աջակցություն Հայոց ցեղասպանության ճանաչման, կցուցադրվի ամերիկացի կոնգրեսականներին Կապիտոլիումում: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանի խոսքերով, այս ժապավենը բոլոր ցեղասպանությունների մասին է. Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Կամբոջայի, Բոսնիայի, Կոսովոյի, Ռուանդայի, Իրաքում քրդերի ցեղասպանության եւ Դարֆուրի ահաբեկչության մասին: «Ադոլֆ Հիտլերը օգտագործել է Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի արդարացման համար: Նրա խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին», գրված են Հոլոքոստի թանգարանի պատին ԱՄՆ-ում: Այս խոսքերը մեզ բոլորից հիշեցնում են, որ վերջնականապես պետք է վերջ դնել ցեղասպանությանը»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը: Screamers ֆիլմը նաեւ կցուցադրվի Կալիֆորնիայի հրեական համայնքին հունվարի 22-ին, իսկ համազգային ցուցադրությունն սկսվելու է ԱՄՆ-ում հունվարի 26-ին:
Հիշեցնենք, որ ֆիլմն արժանացել է Audience Award մրացնակին AFI Film Festival պատվավոր փառատոնի ժամանակ: