16 փետրվարի 2016 - 10:52 AMT
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց

Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: Բացի վերոնշյալից, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 13-ին և 14-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (23 արկ) և 82 (14 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից (7 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: