16 փետրվարի 2016 - 15:49 AMT
Իրանական ավիաընկերությունները վրացական շուկա են վերադառնում

Իրանական ATA Airlines խոշոր ավիաընկերությունը փետրվարի վերջից վերադառնում է վրացական շուկա: Եվս երկու ավիաընկերություն Թբիլիսի-Թեհրան ուղիղ չվերթ կիրականացնեն մարտից: Վրաստանի ու Իրանի միջև վիզային ռեժիմի չեղարկման մասին որոշումն ուժի մեջ է մտել փետրվարի 15-ից, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Երկու երկրի միջև անայցագրային ռեժիմը ժամանակավորապես կասեցվել էր 2013-ի հուլիսի 1-ից:

«TAV Georgia ընկերությունը բանակցում է երեք իրանական խոշոր ավիաընկերության՝ Mahan Air, ATA Airlines և Qeshm Airlines-ի հետ։ ATA Airlines-ը պլանավորում է վրացական շուկա վերադառնալ փետրվարի վերջից, իսկ մյուս ավիաընկերությունները Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Թեհրան չվերթներ կսկսեն ենթադրաբար մարտից»,- ասել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Վրացական կառավարությունում վիզաների չեղարկումն ու երկրների միջև ուղիղ չվերթները գնահատում են որպես զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու ևս մի հնարավորություն, ինչը կնպաստի երկրի տնտեսական աճին։