22 հունվարի 2007 - 15:49 AMT
Ադրբեջանցի դիպուկահարը սպանել է Հայաստանի ԶՈՒ զինծառայողին
Հունվարի 22-ին, ժամը 10:40-ի սահմաններում Բերդի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակված կրակի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 1988.թ ծնված, ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Մալխասյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Բերդի բուժջոկատ տեղափոխելու ժամանակ Արմեն Մալխասյանը մահացել է: Կատարվում է հետաքննություն: