22 հունվարի 2007 - 16:42 AMT
Արկադի Ղուկասյանը Անջեյ Կասպռշիկի հետ քննարկել է ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջանային այցի հարցերը
Հունվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպռշիկին: Զրուցակիցները քննարկել են առաջիկայում սպասվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինկսի խմբի տարածաշրջանային այցը:

Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ընդհանուր իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: