22 հունվարի 2007 - 17:26 AMT
Թուրք պատգամավորը մեղադրում է ԿՀՎ-ին եւ Մոսադին Հրանտ Դինքի սպանության մեջ
Saadet Party-ի (SP) Դիարբեքիրի պատգամավոր Շեվկետ Կազանը ԿՀՎ-ին եւ Մոսադին մեղադրել է «Ագոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության ծրագրման եւ կազմակերպման մեջ: Նրա խոսքերով, երիտասրադները, ովքեր օգտագործվել են Տրապիզոնում եւ Շիշլիում ահաբեկչություններ կազմակերպելու համար, գլխավոր մարդասպանները չեն, Դինքին սպանել են ԿՀՎ-ն եւ Մոսադը: Իհարկե, այս իրադարձությունն արժանի է ցավակցության... Տրապիզոնում սպանվել է քահանա, ինչպես եւ Դինքը, երիտասարդների կողմից, ովքեր 18 տարեկան էլ չկան: ԿՀՎ-ի եւ Մոսադի գլխավոր նպատակը ապակայունացնել իրավիճակը Թուրքիայում»,- նշել է Դիարբեքիրից ներկայացված պատգամավորը: