29 փետրվարի 2016 - 11:40 AMT
ՄԱԿ-ը մտադիր է օգնություն հասցնել 154.000 սիրիացու

ՄԱԿ-ը` հումանիտար կազմակերպությունների հետ գործակցությամբ, մտադիր է օգնություն հասցնել սիրիական պաշարված քաղաքների 154.000 բնակչին: Այս մասին հայտնել է Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Յակուբ էլ-Հիլոյին:

ՄԱԿ-ը հույս ունի փետրվարի 29-ին օգնություն հասցնել Մուադամիա, այնուհետ՝ Զաբադանի, Քեֆրայա, Ֆուա, Մադայա։ Կազմակերպությունում, սպասելով սիրիական հակամարտութան բոլոր կողմերի համաձայնությանը, նշում են, որ պատրաստ են հումանիտար օգնություն հասցնել 1.7 մլն սիրիացուն, ովքեր ապրում են դժվարհասանելի շրջաններում, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

ՄԱԿ-ի հաշվարկներով` մոտ 500.000 մարդ Սիրիայում այժմ ապրում է պաշարված քաղաքներում, ևս 4.6 մլն բնակիչ գտնվում է հումանիտար կազմակերպությունների համար դժվարհասանելի վայրերում: