23 հունվարի 2007 - 18:11 AMT
Ս. Լավրովը քննարկել է Ղարաբաղյան կարգավորման հեռանկարները Վ. Օսկանյանի եւ Է. Մամեդյարովի հետ
Հունվարի 23-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ, ովքեր Մոսկվայում անցկացնում էին հերթական խորհդատվությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով` միջազգային միջնորդներ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում էր արտգործնախարարի տեղակալ եւ պետական քարտուղար Գ. Կարասինը: Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի վիճակն ու հեռանկարները:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցավ Վ. Օսկանյանի եւ Է. Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են հանդիպումների շարունակության մասին: