23 հունվարի 2007 - 18:34 AMT
Հարաբերությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ տաարբերվում են զարգացման դրական դինամիկայով
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական այցելությունը Ռուսաստան հանդիսանում է բարձագույն մակարդակով ակտիվ քաղաքական երկխոսության վկայությունը, ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ` ՌԴ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջիկա այցելության կապակցությամբ: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ հայ ղեկավարի այցելությունը կոչված է բարձրացնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության մակարդակը, ամրապնդել երկկողմանի համագործակցությունն առավել կարեւոր բնագավառներում, առավելագույնս օգտագործելով հզոր խթանը, որ ստեղծվեց ազգային տարիների կազմակերպման շնորհիվ: «Հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ որակվում են որպես դաշինքային եւ տարբերվում են զարգացման դրական դինամիկայով: Հաճախակի են դարձել երկու երկրների նախագահների շփումները, որոնք վստահելի բնույթ են կրում: Այցելության ընթացքում սպասվում է ընթացիկ երկկողմանի համագործակցության առավել արդիական հարցերի եւ դրա զարգացման հեռանկարների քննարկում: Մանրամասնորեն կդիտարկվի բարձրագույն մակադակով պարտավորությունների կատարումը` հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման առնչությամբ, մասնավորապես, վառելիքաէներգետիկ եւ տրանսպորտային բնագավառներում: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ծրագրում են կարծիքներ փոխանակել ՀԱՊԿ-ում համագործակցության խորացման, ԱՊՀ կատարելագործման եւ վերակառուցման հարցերիի շուրջ:

Ուշադրության կենտրոնում կգտնվեն Կովկասում իրավիճակի կայունացման գործում երկու երկրների ջանքերի համակարգման հարցերը: Հատուկ շեշտ է արվելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա: Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունը տարբեր մակարդակներով, առաջին հերթին երկու երկրների նախագահների միջեւ: Ելնում ենք նրանից, որ հակամարտության մասնակիցները պետք է հանգեն հակամարտության երկկողմանի ընունելի կարգավորման: Պատրաստ ենք այդ գործում ակտիվորեն աջակցել ինչպես երկկողմանի հարաբերությունների տեսանկյունից, այնպես էլ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ դառնալ ապագա հնարավոր համաձայնության երաշխավոր»,- նշվում է Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ: