25 հունվարի 2007 - 15:24 AMT
Հաստատվել է Շուշիի նոր զինանշանը
Ղազանչեցոց Ամենափրկիչ Եկեղեցու Պահապան Հրեշտակն այսուհետ կլինի հինավուրց հայկական Շուշի քաղաքի խորհրդանիշը, պատկերված քաղաքի նոր զինանշանի վրա: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել «Շուշի վերածնունդ» հասարակական բարեգործական հիմնադրամում, այդպիսին է այդ հիմնադրամի եւ քաղաքի վարչակազմի կողմից համատեղ անցկացված մրցույթի արդյունքը: Շուշիի ավագանու կողմից հաստատված նոր զինանշանի հեղինակն է քաղաքի հայտնի տոհմերից մեկի ժառանգորդ, երեւանցի նկարիչ Ռուբեն Արուտչյանը: Նկարչի խոսքերով` նա զգում է իր պարտքը քաղաքի, եւ նախնիների հիշատակի առջեւ: Մրցանակային գումարը Ռուբեն Արուտչյանը փոխանցեց «Շուշի վերածնունդ» հիմնադրամին որպես անձնական նվիրատվություն քաղաքի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրագործմանը: