27 հունվարի 2007 - 13:38 AMT
XXI դարը ոչինչ չփոխեց Թուրքիայում
«Հրանտ Դինքի սպանությունից եւ Ստամբուլում նրա հուղարկավորությունից հետո, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր մարդիկ, աշխարհում շատերը սկսեցին խոսել, որ թուրք ժողովուրդը փոխվել է, դարձել է առավել ժողովրդավար եւ հանդուրժող: Նման արտահայտություններ են հնչում նաեւ Հայաստանում»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Սակայն, կարծում է նա, անհրաժեշտ է հիշել հարյուրամյա վաղեմության իրադարձությունների մասին: «1908 թվականին Օսմանյան կայսրությունում իշխանության եկան երիտթուրքերը, որոնք մեկ ամիս անց հանդիսավոր կերպով ծաղիկկներ դրեցին սուլթանյան Թուրքիայում սպանված հարյուր հազարավո հայերի գերեզմանին: Այն ժամանակ եւս խոսում էին նոր, XX դարի մասին, թուրքերի էթնիկ բնավորության փոփոխման մասն, կրոնական հանդուրժողականության մասին: Սակայն նույն երիտթուրքերը, բնակչության զանգվածային աջակցությամբ,արդեն 1909 թվականին կազմակերպեցին Ադանայի եւ Հալեպի շուրջ 30 հազար հայերի ջարդը: XX դարը ոչինչ չփոխեց, ոչինչ չի փոխել նաեւ XXI դարը: Այսօր մենք տեսնում ենք նույն երեւույթները, ինչ անցյալում` ծաղիկներ եւ պաստառներ արտաքին աշխարհի համար եւ սպանելու ներքին պատրաստակամություն իրականում: Ազգային մտածելակերպը բավականին պահպանողական երեւույթ է, որը գործնականում ենթարկված չէ ժամանակային փոփոխություններին»,-ընդգծել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: