27 հունվարի 2007 - 15:29 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նախազգուշացնում է, որ «Ֆրանսիան սխալ ճանապարհով է գնում»
Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլն իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունման կապակցությամբ: «Ֆրանսիան Թուրքիայի հանդեպ սխալ ճանապարհ է ընտրել: Ֆրանսիայի խորհրդարանում հայկական օրինագծի ընդունումը հակասում է երկու երկրների շահերին»,-ասել է Գյուլը: Ընդգծելով այդ օրինագծի պատճառով Փարիզի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վատթարացումը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները կարող են առավել բարձր մակարդակի վրա գտնվել, գրում է The New Anatolian-ը:

Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերին ֆրանսիական խորհրդարանն օրինագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանտվություն սահմանելու մասին, որով 45 հազար եվրո տուգանք նախատեսվում: Օրենքը պետք է ստանա Սենատի հավանությունը եւ ստորագրվի երկրի նախագահի կողմից: