29 հունվարի 2007 - 20:14 AMT
Հայերն ու թուրքերը Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ցույց են անցկացրել Փարիզում
Ավելի քան երեք հազար հայ եւ թուրք Փարիզում համատեղ ցույց են անցկացրել` նվիրված Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին, որը մեծ ջանքեր էր ներդնում երկու ժողովուրդների միջեւ երկխոսությունը բարելավելու համար: Երեք հայկական կազմակերպություններ եւ Ֆրանսիայի թուրք քաղաքացիների ասոցիացիան (Racort) լռության երթ են անցկացրել երկրում, որտեղ շատ ուժեղ է հակաթուրքական լոբբին, հաղորդում է Cihan News Agency: Ցույցին չեն մասնակցել Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների համակարգման կոմիտեն եւ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեն (CDCA):