30 հունվարի 2007 - 16:00 AMT
Հրանտ Դինքի սպանության գործով եւս երկու կասկածյալ է ձերբակալվել
Հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով եւս երկու կասկածյալ է ձերբակալվել: Օրհան Օ.-ն ձերբակալվել է Ստամբուլում, իսկ Հաջի Ս.-ն` Տրապիզոնում, որտեղից ծնունդով են մյուս վեց ձերբակալվածները, ովքեր արդեն խոստովանել են, որ առնչություն ունեն Հրանտ Դինքի սպանությանը: Ոստիկանությունը ենթադրում է, որ Օրհան Օ.-ն եւ Հաջի Ս.-ն չեն հանդիսանում ինչ-որ անօրինական կազմակերպության անդամներ, այլ ցանկանում էին անձամբ «ազատել Թուրքիային իր միասնության սպառնալիքից», հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: