31 հունվարի 2007 - 15:18 AMT
Թուրքիայի ՆԳՆ-ն զգուշացնում է Դինքի սպանության հետ կապված հնարավոր սադրանքների մասին
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է պաշտոնյաներին Հրանտ Դինքի սպանության հետ կապված սադրանքների մասին: Ներքին գործերի նախարարի քարտուղար Սաբահեդդին Խարպուտը շրջաբերական է ուղարկել 81 նահանգներ, որտեղ զգուշացնում է նահանգապետներին բողոքի հնարավոր գործողությունների մասին: Շրջաբերականում մասնավորապես ասվում է, որ լրագրողի հուղարկավորության կապակցությամբ, «հասարակության որոշ խավեր խուլիգանական գործողություններ են սկսել իրագործել, ուղղված երկրի հասարակական կարծիքում բացասական արդյունքի հասնելու համար: «Մոտ օրերս անկարգություններ են հնարավոր ողջ երկրում: Որպես կանխարգելիչ միջոց ընդդեմ նրանց, ով կարող է ժողովրդականություն վայելել այդ գործողությունների ժամանակ, նահանգների վարչակազմը պետք է ուժեղացված միջոցներ ձեռնարկի այդ խմբերի եւ կազմակերպությունների դեմ»,-ընդգծել է Խարպուտը, գրում է «Սաբահ» թերթը: