1 փետրվարի 2007 - 18:07 AMT
ԱՄՆ-ը երբեք չեն հերքել 1915 թվականի ողբերգությունը, ամբողջ հարցը տերմինաբանությունն է
Ամերիկյան վարչակազմը դեմ է քաղաքական սահմանումներ տալուն այն տերմինաբանությանը, որը փորձում են օգտագործել 1915 թ. ողբերգական իրադարձությունները նկարագրելիս: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մալո խոսնակ Շոն Մաքքորմակը, պատասխանելով Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդգրկելու մասին հարցին: «Մեր քաղաքականությունը հստակ է: Մենք սգում ենք 1915 թ. ողբերգական դեպքերի զոհերի համար: Մենք երբեք չենք հերքել այդ իրադարձությունները: ԱՄՆ նախագահն յուրաքանչյուր տարի ճանաչում է այդ վայրագությունները: Մենք դեմ ենք քաղաքական սահմանումներ տալուն այն տերմինաբանությանը, որն օգտագործվում է այդ ողբերգությունը նկարագրելիս»,- ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Մեդիամաքսը: