2 փետրվարի 2007 - 16:57 AMT
Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպումը կարող է կայանալ փետրվարի վերջում, մարտի սկզբում
Այս պահին խորհդատվություններ են անցնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ամսաթիվը որոշելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի ենթադրվող հանդիպումը կարող է կայանալ փետրվարի վերջում, մարտի սկզբում: Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ մասին հայտնել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: