Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրում Արոնյանը խաղում էր մրցաշարի ֆավորիտներից մեկի` Սերգեյ Կարյակինի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով:
Արոնյանը հավաքել է 6,5 միավոր: Վերջին` 14-րդ փուլում Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան: Առաջատարեր Կարուանան ու Կարյակինը կմրցեն իրար հետ:
2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել աշխարհի նախկին չենպիոն Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում:
Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: