Մարտի 27-ին ադրբեջանական զինուժը տարբեր զինատեսակներից կրակ է բացել Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի վրա:
Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը տեղեկացրել է, որ ժամը 18-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակել է Բերքաբերի բնակիչ Ռադիկ Քոչարյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վրա, գրում է Aravot.am-ը:
Ավտոմեքենան վնասվել է: Ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի տների, տանիքների վրա:
2015-ի դեկտեմբերի 1-ին նոյեմբերյանի շրջանի Պառավաքար գյուղի վրա ադրբեջանական կողմից կրակոցներ են եղել:րակից քաղաքացիական մեքենա է հրդեհվել: Տավուշի մարզի Պառավաքար գյուղում սեպտեմբերի 28-ին հակառակորդի կրակոցից գյուղի բնակիչներից մեկը վնասվածք է ստացել: Գյուղացին վնասվածքը ստացել է խաղողի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով Բերդավանի խաղաղ բնակիչներ 94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանիցբացի զոհվել էր նաև Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս: