3 փետրվարի 2007 - 16:32 AMT
Դինքի մարդասպանի հետ նկարված ոստիկաններն ու ժանդարմները գործից ազատվել են
Տեսագրությունն ու լուսանկարները, որոնք ներկայացնում են հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած 17-ամյա Օգյուն Սամասթին` դրոշը ձեռքին եւ ոստիկաններով շրջապատված, Թուրքիայում իրարանցում են առաջացրել: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Սամաստի հետ լուսանկարված ոստիկանության սպաներին գործից ազատելու որոշում է ընդունել: Ավելին, Ժանդարմերիայի գլխավոր վարչությունն աշխատանքից ազատել է տեսագրության մեջ ներգրավված չորս աշխատակիցների: Նման որոշումներ ընդունվել են այն բանից հետո, երբ մասնավոր TGRT հեռուստանընկերությունը ցուցադրել է տվյալ տեսագրությունը, որը նկարահանվել է Սամսունի հակաահաբեկչական բաժանմունքում Սամաստանի ձերբակալությունից անմիջապես հետո: Անվտանգության ծառայության մամլո քարտուղար Իսմայիլ Չալիսկանը հայտարարել է, որ հետաքննությունն է տարվում հեղինակների հայտնաբարեման եւ ֆոտո ու վիդեո տեսագրության պատճառները պարզելու համար, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: