5 փետրվարի 2007 - 14:32 AMT
ԵԱՀԿ Գործող նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան
ԵԱՀԿ Գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսն առաջիկայում մտադիր է այցելել Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, տվյալ պահին ճշտվում են Միգել Անխել Մորատինոսի այցի ժամկետները, որը կրելու է ճանաչողական բնույթ: Ըստ ավանդույթի, ԵԱՀԿ նոր Գործող նախագահն առաջին հերթին այցելում է այն տարածաշրջաններն, որոնք հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանային խնդրիներին ծանոթանալու առումով: