7 փետրվարի 2007 - 15:24 AMT
ԱՄՆ-ն հասկանում է, որ Ցեղասպանությունը «զգայուն հարց է ոչ միայն թուրքերի, այլ նաեւ հայերի համար»
ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը առանձնազրույց ունեցան, այնուհետեւ բանակցությունները շարունակվեցին նախաճաշի շուրջ: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Շոն Մաքքորմակը: Նրա խոսքերով, զրուցակիցները խոսոել են Լիբանանի մասին, անդրադաձել են Իրաքի եւ Քրդական աշխատանքային կուսակցության խնդիրներին: «Նրանք քննարկել են նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունները, Կոսովոյի խնդիրը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը խոսել է նաեւ Կոնգրեսի կողմից 1915 թվականի իրադարձությունների մասին օրինագծի ընդունման հնարավորության մասին: Կոնգրեսում քննարկումների առիթով, մենք պարզ հասկանում ենք, որ դա զգայուն հարց է ոչ միայն թուրք, այլ նաեւ հայ ժողովրդի համար: «Դուք գիտեք մեր տեսակետն այս հարցի վերաբերյալ բանաձեւի կամ օրինագծի ընդունման վերաբերյալ, ես նախկինում արդեն խոսել եմ դրա մասին»,-ընդգծել է Մաքքորմակը: