5 ապրիլի 2016 - 10:27 AMT
Լոս Անջելեսի հայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների

Ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների՝ բողոքի ակցիա է կազմակերպվել Գլենդեյլում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ:

Մեծ թվով հայեր, առավելապես` երիտասարդներ են հավաքվել` իրենց զորակցությունը հայտնելու և Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտելու համար, գրում է Tert.am-ը:

Բազմությանն է միացել նաև Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարապետյանը:

Երիտասարդները նաև Լեռնային Ղարաբաղ մեկնող կամավորական թիմ կազմելու առաջարկ են հնչեցրել և նշել են, որ արդեն կան այնտեղ ուղևորվող քաղաքացիներ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականներով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած:

Տավուշի մարզում լարվածությունն աճել է. Ադրբեջանն ականանետեր է կիրառել

Հակառակորդը մեծացնում է զինատեսակների տրամաչափը՝ «Սմերչ» է կիրառել

Հակառակորդն արկակոծել է լրագրողների մեքենան. Տուժածներ չկան