9 ապրիլի 2016 - 11:59 AMT
Ինչպես հայ զինվորները ոչնչացրին հակառակորդի ուղղաթիռը. Պատմություն առաջնագծից

«Բարս Մեդիա» կինոստուդիան տեսանյութ է պատրաստել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությունից: Կարճամետրաժում ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում հակառակորդի ուղղաթիռը խոցած մեր զինվորները՝ Նարեկ Մալխասյանի գլխավորությամբ, պատմում են, թե ինչպես են նկատել ուղղաթիռը և ոչնչացրել այն:

Ապրիլի 2-ին հակառակորդի մարտական ուղղաթիռը գրոհում էր հայկական դիրքերի վրա: Հարձակման պահին Մալխասյանը գտնվում էր բլինդաժում: Լսելով տագնապը, նա դուրս է եկել ու տեսել ուղղաթիռը, որը պատրաստվում էր գրոհել բլինդաժը՝ ոչնչացնելով անձնակազմին: Այդ պահին նա խոցել է ուղղաթիռը նռնականետից կրակոցով:

«Բարս Մեդիա» կինոստուդիայի տեսանյութը ներկայացնում ենք ստորև.