12 փետրվարի 2007 - 18:49 AMT
Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը միջազգային հավանություն է ստացել
Հայաստանի ակադեմիական հասարակությունում ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի փորձարկման, ընդհանուր առմամբ, դրական արդյունքները ի մի բերվեցին ՀՀ Ազգային ժողովում: Միջգերատեսչական հանձնաժողովը, ավելի քան 700 առաջարկներ քննարկելով, այդ թվում ԵՊՀ-ում եւ ԳԱԱ-ում կարծիքների փոխանակման արդյունքում, ոչ կուսակցական համակարգված արտադրանք ստեղծեց, որը արժանի պրոֆեսիոնալ փորձություն անցավ Վաշինգթոնում, Մոսկվայում եւ Բրյուսելում: Այսպես է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքը մեկնաբանել ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը` ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապես Սեյրան Շահսուվարյանի խնդրանքով: Նրա խոսքերով, տվյալ փաստաթղթի նախագծի բաց խորհրդարանական քննարկման արդյունքների միջազգային ճանաչման օգտին են վկայում Հարվարդի համալսարանի Կառավարման դպրոցի Անվտանգության ծրագրի կողմից Միջգերատեսչական հանձնաժողովի փաստաթղթի հրապարակումը, ինչպես նաեւ փաստաթղթի նախագծի վերաբերյալ ԱՄՆ Պաշտպանության ազգային համալսարանի, ՌԴ Նախագհին առընթեր Պետական ծառայության ռուսական ակադեմիայի, ԵԱԳԽ-ի եվրոպական անդամ-երկրների միջազգային անվտանգության խորհրդատվական խմբի գնահատականները:
Մեզ պորֆեսիոնալ միջավայր էր անհրաժեշտ, որում հնարավոր կլիներ համակարգված կերպով քննարկել Հայաստանի անվտանգ եւ կայուն զարգացման բոլոր տեսանկյունները` անվտանգության տարածաշրջանային ճարտարապետության կառուցման համատեքստում: Իրականությունն էլ այնպիսին է, որ մեր երկրում անվտանգության բնագավառի գիտական դպրոցը ձեւավորման փուլում է գտնվում: Այս պայմաններում մենք ցանկացանք միջազգային պրոֆեսոինալ չափանիշներին մեր աշխատանքի համապատասխանելու երաշխքիներ ստանալ: Կարեւոր կլիներ նաեւ ապահովել դրական պայմաններ քաղաքական ուղերձներ եւ գաղափարներ փոխանակելու համար` Հայաստանի եւ անվտանգության բնագավառում մեր գործընկերների ազգային շահերի բոլոր նրբին տեսանկյունների ողջ շրջանակով: Հենց տվյալ նկատառումներն են գտնվում «Երեւան-Մոսկվա-Վաշինգթոն-Բրյուսել» փորձակումների ձեւաչափի ընտրման հիմքում»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը: