12 ապրիլի 2016 - 13:55 AMT
Դատական լսում՝ Լևոն Հայրապետյանի գործով. Դատախազն ազատազրկման ժամկետ կպահանջի

Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը 700.000 դոլարի յուրացման համար մեղադրվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով դատական լսում կանցկացնի։

Ակնկալվում է, որ նիստի ժամանակ դատախազը հանդես կգա եզրափակիչ խոսքով, ինչպես նաև մեղադրյալի համար ազատազրկման ժամկետի պահանջով, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դատական լսումների ժամանակ խոսքի իրավունք կտրամադրվի նաև Հայրապետյանին ու նրա պաշտպանությանը:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Բաշկիրիայից ընտրված նսխկին սենատոր Իգոր Իզմեստևը դատապարտված է ցմահ բանտարկության ահաբեկչության և այլ ծանր հանցանքների համար:

Լևոն Հայրապետյանը ժխտում է $700.000 շորթելու մեղադրանքը