13 փետրվարի 2007 - 18:39 AMT
Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարը փորձում է դադարեցնել Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումները
ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Բույուկանիթը կհանդիպի ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսին: Հանդիպման ուշադրության կենտրոնում է գտնվելու Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը` ներկայացված ԱՄՆ Կոնգրեսում: Սպասվում է, որ Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարը կհամոզի Լանտոսին, որ օրինագծի ընդունումը լուրջ բացասական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների, այդ թվում Իրաքում ամերիկյան զորքերի թիկունքաին աջակցության վրա, հաղորդում է Hurriyet-ը: