14 փետրվարի 2007 - 15:25 AMT
Վարդան Օսկանյանը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Փետրվարի 15-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նշենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էին PanARMENIAN.Net-ի թղթակցին ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի գծով աշխատանքային խմբում, միջնորդները Փարիզում հերթական խորհրդատվություններ կանցկացնեն: Ենթադրվում է, որ խորհրդատվությունների ընթացքում քննարկվելու է մարտին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը: