14 փետրվարի 2007 - 15:37 AMT
Փետրվարի 20-ին Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմաերը
Փետրվարի 20-ին Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնության ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմաերը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Այցի ընթացքում Ֆրանկ-Վալտեր Շտայնմաերը հանդիպումներ կունենա հանրապետության ԱԳՆ-ում, ինչպես նաեւ կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: