Ըստ միջազգային վարկանիշի, որը կազմել է հեղինակավոր Numbeo ընկերությունը, Հայաստանը գտվում է 25-րդ տեղում աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում:
Վարկանիշում ընդգրկված է 117 երկիր: Հանցավորության գործակիցը Հայաստանում գնահատվել է 31,11%, իսկ անվտանգության գործակիցը` 68,89%:
Այդ տվյալների համաձայն, անվտանգության մակարդակով տարածաշրջանի երկրներից Հայաստանին գերազանցում է միայն Վրաստանը, որը 6-րդ հորիզոնականում է: Ադրբեջանը 31-րդն է, Թուրքիան` 47. Ռուսաստանը` 68, Իրանը` 82: Ամենաանվտանգ երկիրը Հարավային Կորեան է`այստեղ հանցավորության գործակիցը 14,31% է, իսկ անվտանգությանը` 85,69%: Անվտանգ պետությունների առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, Ճապոնիան, Հոնկոնգը և Թայվանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Աշխարհի ամենավտանգավոր երկիր է համարվել Վենեսուելան, որտեղ հանցավորության գործակիցը 84,44% է, իսկ անվտանգությանը` 15,56%: Ամենավտանգավորների թվում են նաև Հարավային Սուդանը, ՀԱՀ-ն, Պապուա Նոր Գվինեան և Հոնդուրասը: