19 փետրվարի 2007 - 13:49 AMT
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Երեւանում ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում
Փետրվարի 20-ին Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Գերմանիայի ԱԳ նախարարի հանդիպումները ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Շտայնմայերի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակ դնելու արարողություն: