23 փետրվարի 2007 - 13:27 AMT
ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն եւ Եվրախորհրդարանը հրավիրված են ՀՀ խորհրդարանական ընտրություններին հետեւելու
Փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հրավերներ է ուղարկել միջազգային կառույցներին` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, 2007 թ. մայիսի 12-ին նշանակված ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: