23 փետրվարի 2007 - 13:49 AMT
Թուրք պատմաբանները մտադիր են ուսումնասիրել հայոց լեզուն
Թուրքիայի պատմության միության նախագահ, պրոֆեսոր Յուսուֆ Խալաչողլուն հայտնել է, որ թուրք պատմաբաններն սկսելու են սովորել հայոց լեզուն արտասահմանյան արխիվներում պահվող փաստաթղթերի ուսումնասիրման համար: Նրա խոսքերով, այսօր, երբ հայ եւ եվրոպացի պատմաբանները տանում են Թուրքիայի արխիվների ուսումնասիրություն, թուրք պատմաբանները զրկված են տարբեր երկրներում հայերենով գրված պատմական փաստաթղթերն ուսումնասիրելու հնարավորությունից: «Ներկա դրությամբ, Թուրքիայում միայն մեկ գիտնական կա, որ հայերեն գիտի` Ստամբուլի համալսարանի դասախոս Բիրսան Գարաջան: Թուրքիայի խորհրդարանի կողմից արտասահմանից մասնագետներ հրավիրելու մասին օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո, կհրավիրվեն հայոց լեզվի մասնագետներ Ադրբեջանից: Հայոց լեզվի ուսմնասիրությունից հետո թուրք պատմաբանները կգործուղվեն արտասահման` հայկական փաստաթղերի հետազոտման համար»,- ասել է թուրք պատմաբանը, հաղորդում է ԱՊԱ-ն: