4 մայիսի 2016 - 11:49 AMT
Գերմանիայի թուրք պատգամավոր. Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը

Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավար, ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Բունդեսթագ, երկրի խորհրդարանի նիստում ասել է, որ Գերմանիան լռում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի, ասորիների, հույների ցեղասպանության հարցում:

Նա նշել է, որ եթե 1915-ի հայոց ցեղասպանությունը բացահայտվեր, հետագայում Թուրքիայում ազգային այլ փոքրամասնությունների վրա հարձակումները և ճնշումները չէին լինի. «Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը», - ասել է Օզդեմիրը, գրում է «Արևելքը»:

Պատգամավորը նաև ասել է. «Թուրքական դասագրքերում պետք է գրվի ցեղասպանության մասին, երեխաների հերոսը Թալեաթ փաշան չպիտի լինի»:

2015-ին Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Նա ափոսոսանք է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունը պատշաճ կերպով չի քննադատում 1915-1916թթ. իրագործված արյունալի հանցագործությանը: