23 փետրվարի 2007 - 17:03 AMT
Ռ. Քոչարյանը գոհ է Հայաստանի եւ Բելգիայի համագործակցության մակարդակից
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Շարլ Գիսլեն (նստավայրը` Բրյուսել), հաղորդում է, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ, Հանրապետության նախագահն ասել է, որ գոհ է հայ-բելգիական քաղաքական, տնտեսական հարաբերությունների դինամիկայից ու արդյունավետությունից, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների համագործակցության մակարդակից: Ռոբերտ Քորարյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներկա վիճակին եւ ընդգծել, որ շուկայական հարաբերությունների եւ ժողովրդավարության զարգացումը երկրում այլեւս անշրջելի գործընթացներ են: Նա առաջնային խնդիր է համարել քաղաքացիական հասարակության ինստիտուտների լիարժեք ձեւավորումը` ակնկալելով եվրոպական կառույցներին գործուն աջակցությունը: Այդ առումով Ռոբերտ Քոչարյանը հատկապես կարեւորել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը, որը Հայաստանը դիտում է որպես բարեփոխումները որակով իրականացնելու նոր հնարավորություն: